Չինաստանում խմբակային բռնաբարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 11:34

Պեկինում խմբակային բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ճանաչված երգչի որդին:

Չինաստանի ոստիկանությունը երիտասարդ աղջկա բռնաբարության փաստով ձերբակալել է 5 կասկածյալի, այդ թվում` հայտնի երգիչ, գեներալ Շուանցզյանի որդուն` Լի Գուանֆենին:

2011-ին Գուանֆենը մեկ անգամ արդեն պատասխանավության է կանչվել ամուսնական զույգի վրա հարձակվելու պատճառով ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման:

Արժե նշել, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունում խմբակային բռնաբարության համար նախատեսված է 10 տարվա բանտային կալանք:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply