Օջալանը քրդական խնդրի լուծման նախնական ծրագիրը կներկայացնի 2-3 շաբաթվա ընթացքում. Սելահեդդին Դեմիրթաշ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 10:45

Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (BDP) համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը քրդական հարցը լուծելու նպատակով Իլմրալը կղզի մեկնած պատվիրակության հետ հանդիպում ունենալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Դեմիրթաշը, նշելով, որ Իմրալըում տեղի ունեցած հանդիպման արդյունքում խնդիրը խաղաղ  ճանապարհով լուծելու հեռանկարներ են ի հայտ եկել, ասել է. “Օջալանը տեղեկացրել է, որ խնդրի լուծման հարցում վճռական է: Այդ իսկ նպատակով ինքն  անձամբ կազմելու է խնդրի լուծման նախնական ծրագիրը: Այդ ծրագիրը 2-3 շաբաթվա ընթացքում Օջալանը բանտի ղեկավարության միջոցով ուղարկելու է մեզ, մենք էլ ժողովրդին ենք ներկայացնելու”:

Ըստ Դեմիրթաշի` այդ գործընթացի իրականացմանը միայն Օջալանը չի կարող ձեռնամուխ լինել, և բոլորը պետք է իրենց մասնակցությունը ունենան,  հաղորդում է թուրքական “Milliyet” թերթը:

Նշենք, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) միջև զինադադար հաստատելու համար բանակցություններ են ընթանում, որի շրջանակներւմ վերջերս երկրորդ պատվիրակություննէ մեկնել Իմրալը կղզի`PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու համար:

 

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply