Նեպալցի կինը 11 օրվա ընթացքում երկու անգամ հաղթահարել է Էվերեստ լեռան բարձրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 8:36
Նեպալցի կինը մեծ սխրանք է գործել մեկ տարվա մեջ երկու անգամ բարձրանալով Էվերեստի գագաթ: Նա երկրորդ անգամ լեռան գագաթին կանգնել է առաջին անգամ բարձրանալուց 11 օր անց:
Երեկ երեկոյան 29-ամյա Չհուրիմ Շերփային գովաբանում էին որպես Նեպալի հերոսուհու՝ նույն ամսվա ընթացքում 8,848 մետր բարձրությունը երկու անգամ հաղթահարելու համար:
Նեպալի տուրիզմի նախարարը կնոջը հատուկ վկայական է շնորհել բազմաթիվ կյանքեր խլած լեռան նկատմամբ հաղթանակ տանելու համար:
Չհուրիմը լեռան գագաթ բարձրացել էր անցած տարվա մայիսի 12-ին և նախքան տուն վերադառնալը՝ նա մեկ շաբաթ անց կրկին որոշել է բարձրանալ լեռ մեկ այլ լեռնագնացների թիմի հետ:
Հիմալայան լեռնագնացների խմբի ներկայացուցիչը հայտնում է, որ Չհուրիմը շատ ուժեղ կամք ունի և շատ քաջ է:
Առաջին կին լեռնագանացը, որին հաջողվեց 1993թ-ին հաղթահարել Էվերեստի բարձրությունը, նեպալցի Պասանգ Լամուն էր, սակայն հետդարձի ճանապարհին նա չդիմացավ անտանելի ցրտին:
Այդ դեպքից հետո 21 նեպալցի կին է բարձրացել Էվերեստի գագաթ, սակայն Չուրիմը միակն էր, որ նույն ամսվա ընթացքում երկու անգամ կարողացավ բարձրանալ լեռան գագաթ:
1953թ-ից ի վեր, ինչ Էդմունդ Հիլարին և Տենցինգ Նորգեյը առաջին անգամ նվաճեցին Էվերեստի գագաթը, շուրջ 3,000 մարդ է հաղթահարել լեռան բարձրությունը:
Էվերեստի գագաթ բարձրանալու սեզոնը սկսվում է ապրիլի վերջին:






Facebook
Tweet This
Email This Post
