Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների «պաշտոնական» արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 8:01

25 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոտանեց Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը, որով այդ կառույցը եզրափակեց 2013թ. նախագահական ընտրությունների կեղծման գործընթացը: ԿԸՀ-ն իր բոլոր անդամներով, ով ուներ ամբողջական տեղեկատվություն համատարած կեղծիքների` լցոնումների, սպառնալիքների, կրկնակի քվեարկությունների, քվեաթերթիկներ փոխելու մասին` պետք է ենթարկվի պատասխանատվության իր հակաօրինական որոշման համար: «Ժողովրդի ձայնը չի լռելու, – հայտարարեց Ր.Հովհաննիսյանը, – եւ այսուհետ եւս մենք շարունակելու ենք տոնել մեր հաղթանակը սահմանից սահման, մեր երկրի յուրաքանչյուր գյուղում, ավանում եւ քաղաքում:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ չբացառեց, որ մինչեւ մարտի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան` ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները վիճարկելու համար:

Վաղը, փետրվարի 26-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կուղեւորվի դեպի Հայաստանի մարզեր հետեւյալ գրաֆիկով.

26.02.2013
Երևանից մեկնում 10:00
1 Արմավիր 11:00
2 Մեծամոր 11:45
3 Էջմիածին 12:30
4 Մասիս 13:30
5 Արտաշատ 14:30
6 Արարատ 15:30
7 Սուրենավան 16:30
8 Արենի 17:30
9 Եղեգնաձոր 18:15
10 Վայք 19:00

27.02.2013
1 Ագարակ 11:00
2 Մեղրի 12:00
3 Քաջարան 14:00
4 Կապան 15:00
5 Գորիս 17:00
6 Սիսիան 18:30

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Դիտվել է 2059 անգամ:
Print Friendly

Leave a Reply