Սերժ Սարգսյանը կօգտագործի Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ բանաձևը. թուրքական ԶԼՄ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 7:50

Թուրքական «Turkish NY» կայքից Մեհմեդ Ֆաթիհ Օզթարսուն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահության երկրորդ շրջանում որդեգրած արտաքին և ներքին քաղաքական կուրսին:
Նա գրում է, որ արտաքին և ներքին քաղաքական դաշտում նախագահի ձեռնարկած քայլերը սկսել են քննադատվել: Երևանը շարունակելու է ղարաբաղյան հարցում մերժել ադրբեջանական կողմի պահանջը՝ այն է ազատել «օկուպացված ադրբեջանական տարածքները»: Նախատեսվում է, որ որևէ փոփոխության չի ենթարկվի նաև Ռուսաստանի նկատմամբ տածած վստահությունը: Հայտնի է դարձել, որ կառավարման երկրորդ շրջանում Սերժ Սարգսյանը, օգտագործելով Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ բանաձևը, ապահովելու է տարածաշրջանային մեկուսացման մեջ գտնվող Հայաստանի տնտեսության զարգացումը և ջանքեր է գործադրելու միջազգային ասպարեզում Ղարաբաղի ճանաչման համար: Սպասվում է, որ Սարգսյանը թափ կհաղորդի Հայաստան-սփյուռք հարաբերություններին, որոնք հետընթաց են ապրել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում սփյուռքի բացասական մոտեցման քննադատության պատճառով: Կանխատեսվում է, որ Թուրքիայի վրա էլ նախապայմանների ճնշումը կգործադրվի:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply