Քրդերի չորս պահանջը Թուրքիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 7:36

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) Մուշի պատգամավոր Դեմիր Չելիքը խոսել է այն պահանջների մասին, որոնց կատարումը քրդական քաղաքական շրջաններն ակնկալում են թուրքական պետությունից, հաղորդում է “Dogan” գործակալությունը:

Ըստ Չելիքի` այդ պահանջները չորսն են` քրդական ինքնության ճանաչում, քրդերենի` որպես մայրենի լեզվի ուսուցում և քրդերենի օգտագործում հասարակական ոլորտում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատական և քաղաքացիական  սահմանադրության նախապատրաստում:
Քուրդ պատգամավորի խոսքով` այս փոփոխությունների իրականացման արդյունքում քրդերը հնարավորություն կստանան ապրելու որպես ազատ և իրավահավասար քաղաքացիներ:
Նշենք, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) միջև զինադադար հաստատելու համար բանակցություններ են ընթանում, որի շրջանակներւմ վերջերս երկրորդ պատվիրակություննէ մեկնել Իմրալը կղզի`PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու համար:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply