Քաթարցի միլիարդատերը դարձել է Ջանեթ Ջեքսոնի ամուսինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 7:16
Ջանեթ Ջեքսոնը գաղտնի ամուսնացել է երրորդ անգամ: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է զույգը:
Ջանեթ Ջեքսոնի ընտրյալը Քաթարի ամենահարուստ մարդկանցից մեկն է` միլիարդատեր Վիսսամ ալ Մանան, ում հետ երգչուհին հանդիպում էր արդեն 3 տարի: Զույգը հարսանիքն արել է 2012-ի վերջին, սակայն ավելորդ ուշադրությունից խուսափելու համար հայտնել են դրա մասին 2 ամիս անց ու խնդրել բոլորին հարգել անձնական կյանքի իրենց իրավունքը:

Մայքլ Ջեքսոնի քույրը 46 տարեկան է: Նա արդեն երրորդ անգամն է ամուսնանում: Առաջին ամուսինը Ջեյմս դը Բարժն էր: Այդ ամուսնությունը կարճատև էր, և զույգը բաժանվեց 1985-ին: 1991-ին Ջանեթը գաղտնի ամուսնացավ ռեժիսոր և պարող Ռենե Էլիզոնդո Կրտսերի հետ, և այդ միությունը ևս գաղտնի ընթացք ունեցավ մինչև բաժանումը` 2000թ:







Facebook
Tweet This
Email This Post
