Իսլանդիայում ցանկանում են արգելել պոռնոգրաֆիան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 6:52
Փոքրիկ Իսլանդիան հնարավոր է դառնա աշխարհում առաջին դեմոկրատական երկիրը, որի տարածքում ցանցային ու տպագիր պոռնոգրաֆիան կարգելվի: Տեղական իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի երեխաներին պաշտպանեն բոլոր սեքսուալ կերպարներից: Ընդ որում, այս որոշմանը քաղաքական բոլոր գործիչները չէ, որ համամիտ են:
Իսլանդիայի տարածքում ցանկացած տեսակի պոռնոգրաֆիան արգելելու առաջարկի հեղինակը երկրի ՆԳ նախարար Օգմունդուր Յոնասոն է, ինչը տարակուսանքով են ընդունել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև որոշ քաղաքական գործիչներ: Մարդիկ կարծում են, որ դա ցենզուրա տանող առաջին քայլը կլինի, ինչը լավ անդրադարձ չի ունենա Իսլանդիայի հեղինակության վրա:
Արգելքի կողմնակիցները կարծում են, որ եթե 12 տարեկան երեխան “պոռնո” է գրում որոնողական-համացանցում, ապա, մերկ կանանց լուսանկարների հետ նա նաև կարող է տեսնել ֆայլեր, որոնցում բռնության տեսարաններ են: Լրագրողները գրում են, որ իսլանդացիներն անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ իրենց երկրում պոռնոգրաֆիան արգելվել է ավելի քան 10 տարի առաջ:
Խնդիրն այն է, որ օրենքում նշված չէ, թե ինչ ասել է “պոռնոգրաֆիա”: Իսլանդիայում, գրախանութներում Playboy և Penthouse ազատ վաճառք է , ավելի բաց արտադրանք կարելի է ձեռք բերել սեքս-շոփերում, որոնք այնքան էլ շատ չեն: Պոռնոգրաֆիական ֆիլմեր դիտելը նույնպես խնդիր չէ, քանի որ դրա համար գոյություն ունեն վճարովի ալիքներ: Դրա համար էլ, իշխանություններն ասում են, որ չեն պատրաստվում խստացնել սեքսուալ բնույթի ֆոտո և տեսանյութերի տարածման հսկողությունը, այլ փորձում են արգելք դնել այն ֆայլերի վրա, որոնցում դաժանության ու բռնության տեսարաններ են:






Facebook
Tweet This
Email This Post
