ԵՄ-ն Ուկրաինային 610 մլն եվրո կհատկացնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 6:23

Ուկրաինան ԵՄ-ից 610 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանա: Բրյուսելում  երկուշաբթի ստորագրվել է համապատասխան պայմանագիր, որին ներկա են եղել Ուկրաինայի ֆինանսների նախարար Յուրի Մոլոբովը, Ազգային բանկի կառավարիչ Իգոր Սորկինը և ԵՄ փոխնախագահ Օլի Ռենը:

Մակրոտնտեսական օգնությունն Ուկրաինային կտրամադրվի 4 տրանշով,  համապատասխանաբար`100, 10, 250 և 250 մլն եվրո հերթականությամբ: Առաջին տրանշը կհատկացվի վարկային համաձայնությունը կնքելուց հետո, իսկ մնացածը`  պետական կառավարման ոլորտում ֆինանսների, առևտրի, էներգետիկայի, ինչպես նաև հարկային քաղաքականության ֆինանսական հատվածում համաձայնագրի պայմանների կատարման դեպքում: Այս ծրագիրը պետք է իրագործվի 2 տարում` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո   12 ամսից ոչ ուշ:

Ուկրաինան ԵՄ պարտքը պետք է մարի 15 տարում:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply