Չինաստանում խլացնում են BBC հաղորդումները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 26, 2013 6:05
Բրիտանական հաղորդակցական BBC ընկերությունը հայտարարել է, որ BBC-ի անգլալեզու հաղորդումները, որոնք տարածվում են կարճ ալիքներով, Չինաստանում ենթարկվել են խլացման: Ընկերությունը հատուկ հայտարարություն է արել, որում կանխամտածված ու համակարգված խլացումը խիստ դատապարտում է: Ճիշտ է, առայժմ անհնար է որոշել խլացման աղբյուրը, սակայն հայտնի է, որ դա տեղի է ունենում օրվա որոշակի ժամերին, որպեսզի առավելագույն վնաս հասցվի ընկերության հեռարձակմանը:
Դիտվել է 1350 անգամ:





Facebook
Tweet This