ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման նպատակով քննարկումներ ՀՀ ԱԳՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 25, 2013 20:02

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկեցին ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի եւ ՀՀ ԱԳՆ, ՊՆ եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները:
Նիստը նախագահում է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրո-ատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին: Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության հարցերին:
Քննարկումները շարունակվելու են մինչեւ ս.թ.փետրվարի 28-ը:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply