Մարդիկ պետք է գնահատվեն ոչ թե իրենց ինքնությամբ, այլ որպես մարդ. Հայկո Ջեփքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 19:46

Անցած շաբաթ ստամբուլահայ նշանավոր ռոք երգիչ Հայկո Ջեփքինը հայտնվել էր նոր սկանդալի կենտրոնում: Ստամբուլի Բեյօղլու թաղամասի ակումբներից մեկից մոտակայքում երգչին հայհոյել էին հայկական արմատներ ունենալու համար: Այնուհետև նրան վիրավորանք հասցրած կինը սկսել էր շանտաժի ենթարկել երգչին և փորձել էր դրամ շորթել: Ահա Հայկոն անդրադարձել է այս դեպքին՝ պատասխանելով «Haber Türk Magazin» կայքի լրագրողի հարցերին:
Այս դեպքը Ձեզ ի՞նչ ստիպեց զգալ:
Նմանօրինակ դեպքեր ինձ հետ շատ է պատահում: Այն ռասիստական խոսքեր էլ էր պարունակում: Այնպիսի մարդիկ էլ կան, որոնք հայտնի լինելով իրենց իրավունք են վերապահում ամեն ինչ ասել:
Արդյո՞ք Ձեր ինքնությունը հետին պլանում է մնացել այն պատճառով, որ Ձեզ ընդունել են Ձեր երգերով:
Ես այնպիսի մարդ չեմ, ով ուզում է հիշվել ավելի շատ իր ինքնությամբ: Նա մի քուրդ է, հայ է, լազ է, չգիտեմ ինչ է: Ո՛չ, նա մի մարդ է, նա մի էակ է, կարևոր չէ, թե ով է:
Նմանօրինակ դեպքերից հետո երկրի հանդեպ օտարացման, միայնության զգացողություն ունենու՞մ եք:

Ո՛չ, ես նման բան չեն զգում: Վերջիվերջո Թուրքական օդային միության պարաշյուտիստ եմ: Այնտեղ ես թուրքական թռչունի տեսք ունեմ, այնտեղ հայ մի օդաչու եմ: Դա ինձ չի անհանգստացնում, ոչ մի վախ չունեմ:

Արդյո՞ք խուսափում եք հանրության մեջ հիշատակել Ձեր հայկական ինքնությունը:

Եթե այդպես լիներ, անունս փոխելով Աբդուլլահ Ֆըդըքօղլու կդարձնեի: Ի վերջո արվեստի աշխարհում իրենց անունը փոխած շատ հայեր կան: Ես էլ անունս կփոխեի, գործս ավելի կհեշտանար: Սակայն ես նման խնդիր չունեմ: Ես հավատում եմ, որ մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա: Վախենալու ի՞նչ ունեմ: Լավ, գլխիս փորձանք է գալիս, ահա նրանց դեմ պայքարում եմ: Առանց պայքարի որոշ բաներ չես կարող ուղղել: Այդ պայքարը ինձ չի վախեցնում: Արդեն 35 տարեկան եմ, ինչեր եմ ապրել: Մարդիկ պետք է գնահատվեն ոչ թե իրենց ինքնությամբ, այլ որպես մարդ:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply