Կստորագրի՞ պայմանագիրը Նոնիտո Դոները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2010 14:00

WBC և WBA վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանագ Դարչինյանը քանիցս հայտարարել է, որ շատ է ցանկանում վրեժը լուծել Նոնիտո Դոներից: Նա այդ մարզիկին պարտվել էր 2007-ի հուլիսի 7-ին: Սակայն Դոները միշտ էլ մի պատճառ գտնում էր հայ բռնցքամարտիկի հետ ռինգում հանդիպելուց խուսափելու համար: Եվ ահա, Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուն հայտնել է, որ Վախթանգն արդեն ստորագրել է ռևանշ-մրցամարտի անցկացման պայմանագիրը: Մնում է, որ նույն բանն անի Դոները: Նախատեսվում է այդ հանդիպումն անցկացնել օգոստոսի 21-ին ԱՄՆ-ի Կառսոն քաղաքի մարզապալատի ռինգում:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply