Էրդողանի խոսքով` Թուրքիան կողմ չէ Սիրիայի մասնատմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 17:02

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ-ից Անկարա վերադառնալիս ինքնաթռում պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով սիրիական խնդրի մասին՝ թուրքական կառավարության ղեկավարն  ընդգծել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և անընդունելի է համարում երկրի մասնատումը:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանն  ընդգծել է, թե ԱՄՆ-ը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի մշտական անդամ, պետք է համոզի Ռուսաստանին և Չինաստանին, որպեսզի վերջիններս փոխեն իրենց վերաբերմունքը սիրիական խնդրի նկատմամբ: Էրդողանը նաև ընգծել է Իսլամական համագործակցություն կազմակերպության և Արաբական երկրների լիգայի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ուղղված սիրիական խնդրի կարգավորմանը:

Դիտվել է 1791 անգամ:
Print Friendly

Leave a Reply