Նեպալացի կինը մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ է բարձրացել երկու անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 16:49

Նեպալացի ալպինիստը երկուշաբթի դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ դառնալով առաջին կինը, ով մագլցել է Էվերեստ սարը տարվա մեկ եղանակի ընթացքում երկու անգամ:

29-ամյա Չուրիում Շերպան նախորդ տարվա մայիսի 12-ին հաղթահարել է Էվերեստի 8848 մ բարձրությունը և կրկնել է արշավը մի քանի օր անց:

«Ես շատ ուրախ եմ այս ճանաչումը ստանալու համար: Ես վճռական էի տրամադրված և համոզված էի, որ ռեկորդը կսահմանի նեպալացի կին և շատ հպարտ եմ, որ այդ կինը ես եմ»,-ասել է Շերպան:

Նա հայտնում է նաև, որ կանանց համար Էվերեստ մագլցելը բարդ է, քանի որ չկան զուգարաններ:

Մինչ այժմ Էվերեստի բարձունքը հաղթահարել  է շուրջ 3000 մարդ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply