Հայ գրոսմայստերը վերջնագծում լավ չխաղաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2010 13:52

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Կարեն Մովսիասյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, հանգրվանեց 7-14-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: 142 մասնակիցներ ուժերն էին չափում շվեյցարական մրցակարգով: Ցավաի է, որովհետև հայ գրոսմայստերը մրցաշարի ընթացքում առաջատարների խմբում էր և միայն վերջնագծում չկարողացավ դրսևորել իրեն և անմասն մնաց խաղարկված պարգևներից: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ կուբացի Արամիս Ալվարեսը` 7,5 միավոր:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply