Աղմկոտ մզկիթի դեմ պայքարում ինդոնեզացին հաղթանակ է տարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 16:46

Երկուշաբթի ինդոնեզացի տարեց մի տղամարդ ասել է, որ երկար պայքարից հետո իրեն հաջողվել է հաղթել աղմկոտ մզկիթին: Ծերունին ստիպված է եղել ետ վերցնել հարուցած դատական գործը, քանի որ կատաղած ժողովուրդը սպառնացել է իրեն սպանել:

Բարձրախոսների բարձր ձայնը խանգարում է ինդոնեզացիներին և հասարակության մեջ առաջացնում ծայրահեղ դիմադրություն: Սակայն երբ 75-ամյա Սայեդ Հասանը բողոքեց մզկիթի դեմ, նրա դեմ դուրս եկավ ամբողջ համայնքը:

Այդուամենայնիվ Հասանը, ով նույնպես մուսուլման է,  հանդիպումներ է ունեցել քաղաքապետի տեղակալի և մուսուլման առաջնորդների հետ խնդիրը քննարկելու համար: Հանդիպելով հասարակական ճնշումների, ծերունին ստիպված է եղել ետ վերցնելու հարուցած դատական գործը:

«Ես ստիպված էի ետ վերցնել հայցը, քանզի զայրացած ամբոխը սպառնում էր ինձ սպանել,- ասել է նա,- հայցը ետ վերցնելուց հետո մզկիթի ձայնը կիսով չափ նվազել է»:

Ինչպես տեղական մուսուլման առաջնորդներն են ասում՝ իմամը որոշել է աղմուկը նվազեցնել:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply