Վրաստանի նախագահը մեկնելու է Բաքու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 16:42
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր`Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 27-ին այցով մեկնելու է Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Սահակաշվիլին այցի մանրամասների մասին չի տեղեկացրել`հավելելով, որ պատվիրակության անդամներից է նաև Թբիլիսիի քաղաքապետը`Գիգի Ուգուլավան: Սակայն քաղաքապետի դեմ հարուցված է քրեական գործ, և դատախազությունը պահանջել է չլքել երկիրը:
Պաշտոնական Բաքուն դեռևս ոչինչ չի հաղորդել Վրաստանի նախագահի այցի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
