Պաղեստինցիներն ուզում են իսրայելցի զինվորներին պատանդ վերցնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 16:38
Ի նշան աջակցության հացադուլ հայտարարած պաղեստիցի բանտարկյալներին, որոնք բողոքում են Արաֆաթ Ջարադաթի մահվան դեմ, Գազայում «զայրույթի քայլերթ» է տեղի ունեցել: Ցուցարարները Ջարադաթի մահվան համար մեղադրել են իսրայելական իշխանություններին: Նրանք համարում են, որ Ջարադաթին անկասկած սպանել են:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ ակցիայի ժամանակ իսրայելացի զինվորներին պատանդ վերցնելու կոչեր են հնչել, որպեսզի նրանց փոխանակեն պաղեստինցի բանտարկյալների հետ: ՀԱՄԱՍ կազմակերպության ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրելու Իսրայելի վրա, որպեսզի վերջինս լուծի պաղեստինցի բանտարկյալների հարցը:






Facebook
Tweet This
Email This Post
