Չեմպիոնների անունները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2013 17:01

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ի հայտ բերեց ուժեղագույններին: Տղամարդկանց պայքարում հաղթողներ դարձան` Արման Քյափանակցյանը (56 կգ), Ծերուն Առաքելյանը (62 կգ), Վլադիկ Կարապետյանը (69 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Տիգրան Կարապետյանը (85 կգ), Գարուշ Ղուկասյանը ( 94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+ 105 կգ): Կանանց առաջնության հաղթողներն են` Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արևիկ Պապիկյանը (69 կգ), Մելինե Դալուզյանը (75 կգ) և Ֆլորա Եղիազարյանը (+ 75 կգ):

Եվրոպայի, աշխարհի առաջնության չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը ազատված են եղել առաջնությանը մասնակցելուց, քանի որ լիովին չեն ապաքինել վնասվածքները:

Մեր երկրի հավաքականի ծանրորդների համար կարևոր փորձություն է Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է ապրիլի 8-14-ը Տիրանայում (Ալբանիա): Հայաստանի ընտրանին նախապատրաստական երկու ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Առաջինը կկայանա մարտի 5-17-ը Ծաղկաձորում, երկրորդի վայրը որոշվելու է ավելի ուշ: Միայն այդ ուսումնամարզական հավաքներից  հետո կպարզվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու հին աշխարհամասի առաջնությունում: Վերջինումս  մեր ծանրորդուհիներից հանդես կգա միայն Մելինե Դալուզյանը:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply