Ստամբուլում կընտրեն սիրիական անցումային կառավարության ղեկավարին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 16:34
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ալի Սադրեդդին ալ Բեյանունին, ով միևնույն ժամանակ սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի կոալիցիայի անդամ է, հայտարարել է, որ Սիրիայի անցումային կառավարության ղեկավարի անունը կհրապարակվի մարտի 2-ին՝ Ստամբուլում տեղի ունենալիք կոալիցիայի նիստի ժամանակ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ալ Բեյանունի խոսքերով՝ «Մուսուլման եղբայրները» դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում: Այդ մասին ևս կհայտարարվի Ստամբուլում մեկ օր շուտ՝ մարտի 1-ին:






Facebook
Tweet This
Email This Post
