Սեմինարները Երևանում կվարեն հանդբոլի ճանաչված մասնագետները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2013 16:32

Մարտի 21-24-ը և ապրիլի 24-27-ը սեմինարներներ են կազմակերպվելու Երևանում, որոնք վարելու են Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի գործուղած ճանաչված մասնագետները:
Առաջինը նախատեսված է տեսուչների, կամ ինչպես հանդբոլում ընդունված է ասել` դելեգատների, նաև մրցավարներ համար, իսկ երկրորդը` մարզիչների համար:
Տեսուչների և մրցավարների հետ տեսական և գործնական պարապմունքները կվարի Դավիդ Տավակոլին (Գերմանիա), իսկ մարզիչներին կօգնի իրենց որակավորումը բարձրացնել Իգոր Շեստակովը (Ռուսաստան):

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply