Ոստիկանությունը ձերբակալել է չորս եգիպտացի ուսանողների հանրային վայրում ներքնազգեստով պարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 15:56

Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է չորս եգիպտացի ուսանողների, որոնք ներքնազգեստով հանրային վայրում  «Հարլեմ շեյք» պարն  էին պարել:
Ըստ ոստիկանության աշխատակցի՝ դեղագործական ֆակուլտետի չորս ուսանողներ զարմացրել էին Կահիրեի բնակչությանը, իրենց վրայից հանելով շորերի մեծ մասը և կոտրատվող շարժումներ կատարելով՝ ամբողջությամբ նկարահանել էին դրանք:
Եգիպտոսը «հանրային պատշաճության» շատ խիստ օրենքներ ունի, այդ իսկ պատճառով տվյալ վայրում գտնվողները սկսել էին վիրավորել «սկանդալային արարք» գործելու համար մեղադրվող ուսանողներին:
Այս պարի ձևը տարածվել է այս ամսվա սկզբին ավստրիալիացի երիտասարդների կողմից YouTube-ում տեղադրված 31 վայրկյան տևողությամբ Հարլեմ շեյք կոչվող տեսահոլովակից:
Այդ տեսահոլովակը տեղադրումից ի վեր դիտվել է 16 միլիոն անգամ և ինտերնետում Gangnam Style-ի նման ֆուրոր է առաջացրել:
Իրականում ալբի անվամբ Հարլեմ շեյքը պար է, որը առաջին անգամ ներկայացրել է Նյու Յորքի Հարլեմ թաղամասի բնակիչ, փողոցային պարող Al B-ին 1981թ-ին:
Շրջանում ունեցած իր հանրաճանաչության համար այն ստացել է Հարլեմ շեյք անունը:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply