Աշխարհի ամենածեր մարաթոնյան վազորդը 101 տարեկան հասակում, վերջին անգամ անցնելով 10 կմ վազքուղին, ազատել է իր մարզիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 16:31

Աշխարհի ամենածեր մարաթոնյան վազորդը կիրակի օրը 101 տարեկան հասակում կատարեց իր վերջին վազքը:

Ֆուջա Սինգհը Հոնգ Կոնգում անցկացված մարաթոնյան վազքի 10 կիլոմետրանոց վազքուղին անցավ մեկ ժամ, 32 րոպե և 28 վայրկյանում:

Սիկհիզմի հետևորդ Սինգհը վազքուղին անցավ Հոնգ Կոնգի Սիկհիզմի ներկայացուցիչների համայնքի այլ մասնակիցների հետ՝ ներառյալ մարաթոնայն վազքի 72 այլ ներկայացուցիչների:

Հնդկացի վազորդը հայտնել էր, որ նախքան իր 102 ամյակը չինական քաղաքում տեղի ունենալիք մրցավազքից հետո կազատի իր մարզիչներին: «Ես կհիշեմ այս օրը: Ես կկարոտեմ այն»,- ասել էր Սինգհը վերջնագիծը անցնելուց հետո: 2011թ-ին Տորոնտոյում նա 100 տարեկան հասակում դրաձել էր ամենածեր մարաթոնյան վազքի  մասնակից:

Սակայն այս ռեկորդը չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա ծննդյան վկայական չուներ, որպեսզի հասատատեր իր ծննդյան ամսաթիվը:

Սինգհի բրիտանական անձնագրում որպես ծննդյան ամսաթիվ նշված է 1911թ-ի ապրիլի 1-ը, մինչդեռ  Հնդկաստանի կառավարության ներկայացուցչի նամակում նշված է, որ 1911թ-ի փաստաթղթային արխիվները չեն պահպանվել:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply