Հարավային Կորեայի կին նախագահի ինագուրացիան ուղեկցվեց ռեպ երաժշտությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 15:49
Հարավային Կորեայում պատմության մեջ առաջին անգամ հանդիսավոր երդվեց երկրի կին նախագահ Պակ Կին Հեն: Արարողությունը անց էր կացվում Ազգային Ժողովի դիմացի հսկայական հրապարակում , որտեղ հավաքվել էր 70000մարդ: Դրանից հետո երկրի ղեկավարը ուղևորվեց իր պաշտոնական նստավայր, որտեղ ինքը մեծացել էր : Նրա հայրը` Պակ Չոն Հին իշխանության էր եկել 1961-ին `հեղաշրջման արդյունքում: Նրան շատերը հիմա է լ համարում են բռնապետ : Բայց ահա նրա դուստրը միայն պահպանողական քաղաքական գործիչ է:
Կատարվածը նման չէր պաշտոնական արարողության : Պակ Չէ Սանը, աշխարհում հայտնի ռեպերը,նոր նախագահի ինագուրացիայից առաջ հանդես եկավ 60 հազարանոց ամբոխի առջև: Այդ հիթը Համացանցում հավաքել է միլիարդից ավել դիտում: Նրա ազգանվակիցը `Պակ Կին Հենը, Հարավային Կորեայի առաջին կին նախագահն է և առայժմ վայելում է 50 տոկոսից մի փոքր ավելի քաղաքացիների վստահությունը: Ընտրություններում նա հաղթել է նվազագույն առավելությամբ, նրա ուժեղ կողմերից մեկը թույլ սեռի ներկայացուցիչ լինելն էր:
“Նա առաջին կին նախագահն է, ես շատ ուրախ եմ, քանի որ ես էլ կին եմ : Ես դեռ ուսանողուհի եմ և հույս ունեմ , որ նա կկատարի իր խոստումը և կկրճատի ուսման վարձը”,-ասում է տեղի մի ուսանողուհի:
Առաջին կին նախագահը արդեն եղել է Հարավային Կորեայի առաջին տիկին: Նա 22 տարեկան էր, երբ 1974թ. նրա մայրը մահացավ պատահական փամփուշտից: Նշանակետը նրա հայրն էր`հայտնի գեներալ Պակ Չոն Հին, որին անվանում էին բռնապետ և հարավակորեական տնտեսական հրաշքի հեղինակ: Նախընտրական քարոզչության ընթացքում Պակ Կին Հեն խոստացել էր իր քաղաքականության մեջ մայրական հոգատարությունը միահյուսել հոր ամրության և ինքնազոհողության հետ ոչ միայն ներքին խնդիրների լուծման ժամանակ: Հյուսիսայի Կորեայի հետ հարաբերությունները, հատկապես վերջին ատոմային փորձարկումից հետո, նրա ինագուրացիայի ելույթի հիմնական թեմաներից էր: Պակ Կին Հենը Փհենյանից պահանջում է հրաժարվել միջուկային զենքից, բայց դա չի նշանակում, որ հրաժարվում է երկխոսությունից:
“Վստահության կարելի է հասնել միայն երկխոսության արդյունքում և խոստումները ազնիվ կատարելուց հետո: Ես հույս ունեմ, որ Հյուսիսային Կորեան կհետևի միջազգային նորմերին և վստահելի հարաբերություններ կառուցելու համար ճիշտ ընտրություն կկատարի “, — Հայտարարեց Հարավային Կորեայի նորընտիր նախագահը:
2002 թ. Պակ Կին Հենը այցելել է Հյուսիսային Կորեա և զրուցել Կիմ Չեն Իրնի ` այդ երկրի ներկայիս առաջնորդ կիմ Չեն Ինի հոր հետ, նրա նվերները մինչ այժմ պահվում են Փհենյանի թանգարանում:






Facebook
Tweet This
Email This Post
