ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները. Սերժ Սարգսյանը վերընտրվել է քվեների 58,64 տոկոսով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2013 15:04

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 25-ին ամփոփեց փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Վերջնական արդյունքները նախապես հայտարարվածից մեծապես չեն տարբերվում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58,64 տոկոսը:

Ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Սերժ Սարգսյան՝ 861 հազար 373 (58,64%)

Րաֆֆի Հովհաննիսյան՝539 հազար 693 (36,74)

Հրանտ Բագրատյան՝ 31 հազար 643 (2,15)

Պարույր Հայրիկյան՝ 18 հազար 96 (1,23%)

Անդրիաս Ղուկասյան՝ 8 հազար 329 (0,57%)

Վարդան Սեդրակյան՝ 6 հազար 210 (0,42%)

Արման Մելիքյան՝ 3 հազար 520 (0,24%):

Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 2 մլն 509 հազար 434 քաղաքացի: Մասնակցել է 1 մլն 521 հազար 489 մարդ կամ մասնակիցների 60,18%-ը:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply