Ինչ է եղել հետո, երբ Հայաստանի հավաքականի աթլետները Թուրքիայում ավտոմեքենայով շրջվելեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2013 14:27

Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը: Հավաքականի անդամներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ  Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, և լուր էր տարածվել, որ մերոնց շտապ բուժօգնություն է ցույց տրվել հիվանդանոցում: Փաստն այն է, որ հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք  հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը:

Առաջնությունը, որում հանդես են եկել նաև Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքկանները, արդեն ավարտվել է և մեր մարզիկները վերադառնում են Երևան:

Առաջնության արդյունքներով, Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել մեր տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 14 մարզիկներ:

Լավ արդյունք ցույց տալուն խանգարել է այն, որ մեր մի քանի ուժեղ մարզիկներ` հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը և նիզականետորդ Քրիստինե Հարությունյանը չեն կարողացել մասնակցել առաջնությանը:

Լուսանկարը` NEWS.am-ի


Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply