Գուրգեն Եղիազարյան:’’Ես չեմ հավատում, որ Րաֆֆին ընտրված նախագահ է”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2013 14:18

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ ընտրությունները բաղկացած են երկու մասից՝ “քանակը թափ տալուց’’ և “ընտրական գործընթացներից”:
“Երկար ժամանակ պահանջվեց, մինչև ազատվեցինք Խաչիկյանի “ մեռած հոգիների ցուցակներից: Ընտրություններն ավարտվում են ժամը 8-ին, իսկ մինչ այդ մաֆիան իր գործողությունները ավարտում վերաջանում է, հետո նոր միայն հայտնվում էին ամենաարդարադատ միջազգային դիտորդները: Այսպես եղել է ու կլինի, քանի դեռ հանդուրժում ենք այս համակարգը”,-ասաց Գ.Եղիազարյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային ելույթին, բանախոսը նշեց, որ վերջինս չունի ծրագրային ոչ մի թեզ, հետևաբար նրան միանալն աբսուրդ է:’’ Պատկերացնում եք, որ Սերժ Սարգսյանը մի պահ գիտակցությունը կորցներ ու գար Ազատության հրապարակ: Ես էլ մեծ ցանկություն ունեմ փոխել իրավիճակը, սակայն միայն խոսելով բան դուրս չի գա, եկեք մտածենք, ինչ ենք անում: Ես հայաստանյան ընտրությունները կոչում եմ Պրեսկոտյան ընտրություններ, դատարկ խոսքերի ընտրություններ: Թեև Ր.Հովհաննիսյանն իրեն հայտարարում է ընտրված նախագահ, սակայն դա այդպես չէ”:
Գ.Եղիազարյանը դժգոհ է նաև Սերժ Սարգսյանի կանխակալ վերաբերմունքից, քանի որ “ նա մշտապես տալիս է Րաֆֆու, Բագրատյանի, Հայրիկյանի անունները, մոռանալով մյուսներին, մինչդեռ ամենալուրջը Անդրեաս Ղուկասյանն է, ով ի սկզբանե հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են”:
Գ.Եղիազարյանը համամիտ չէ այն տեսակետին, թե ՀԱԿ-ի և Ր.Հովհաննիսյանի ելույթների միջև կա ընդհանրություն, “մենք հստակ ասում էինք՝ ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնելու մեր նպատակին: Րաֆֆիի մոտ դա նկատելի չէ առ այսօր: Միակ բանը, որն ինձ ուրախացնում է, դա մարտնչող ու ակտիվ երիտասարդությունն է”:

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply