Փոքրիկները փախել են մանկապարտեզից` խանութը թալանելու մտադրությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 13:39
Բրյանսկում բռնել են փոքրիկների մի խումբ, որը նախապես պլանավորել էր իր փախուստը մանկապարտեզից` տեղի սուպերմարկետի քաղցրավենիքը թալանելու համար:
Դեպքը կատարվել է Բրյանսկի № 106 մանկապարտեզում: Դաստիարակչուհին խմբի հետ վերադարձել է զբոսանքից ու նկատել, որ 3 երեխա բացակայում է: Ինչպես հետո պարզվեց, ընկերները գրեթե 2 ժամ քայլել են` հասնելու իրենց ծանոթ խանութը, որտեղ խաղալիքներ ու քաղցրեղեն էր վաճառվում:
Փոքրիկներին խմբից հետ մնալ հաջողվել էր ձյան կույտի ետևում թաքնվելով:
“Մենք փող չունեինք, որ կոնֆետ գնենք, դրա համար էլ ցանկանում էինք առանց փողի խանութ գտնել: Բայց պարզվեց , որ էդպիսի խանութ չկա…”,-ասել է փախստականներից Յարոսլավը, որի քույրը պատմել է, որ եղբայրը փախուստը մի քանի օր առաջ է պլանավորել:
Երեխաների ծնողները կատարվածի մասին տեղեկացել են` տեսնելով, թե ինչպես են դաստիարակները մանկապարտեզի բակում իրար խառնվել:
“Ամուսինս ինձ զանգեց ու ասաց, որ մեր որդին փախել է մանկապարտեզից: Երբ մենք մոտակա խանութներում էինք նրանց փնտրում, մեզ զանգահարեց սուպերմարկետի վաճառողն ու ասաց, որ երեխաները գտնվել են”:
“Ես գրավոր ներողություն եմ պատրաստում ծնողների համար,-ասում է մանկապարտեզի վարիչը:-Ես պատրաստ եմ ցանկացած պատժի: Եթե անգամ ինձ հեռացնեն աշխատանքից, ես չեմ հակառակվի”:






Facebook
Tweet This
Email This Post
