Իսրայելը և ԱՄՆ-ն հաջողությամբ հակահրթիռային համակարգ են փորձարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 14:14

Իսրայելի պաշտպանության նախարարի տեղեկացմամբ՝ առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերի հետ համատեղ անցկացված Arrow հակահրթիռային համակարգի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել: Համակարգը նախատեսված է Իսրայելին Իրանի հետ բախման վտանգից պաշտպանելու համար:

«Երկուշաբթի օրը անցկացված փորձարկումը կարևոր քայլ էր Arrow 3 տեսակի զինհամակարգի զարգացման համար»,- ասել էր նախարարը:

Arrow-ն արտադրվում է Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ուժերով:

Համակարգը, հայտնաբերելով մոտեցող հրթիռը, ոչնչացնում է այն  մեկ այլ հրթիռի արձակման միջոցով: Այս բալիստիկ հրթիռը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ևս ունի, իսկ հեռահարությունը հասնում է 2000 կիլոմետրի:

Arrow-ն կազմում է հրթիռներին դիմակայելու Իսրայելի ծրագրի մի մասն: Ավելացնենք, որ Իսրայելը Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագիրը որպես արտաքին վտանգ է ընդունում:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply