Արամ Սարգսյան. “ Բարաթն ու՞ր ա “

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2013 12:50

“Ընտրություններից  հետո  Հայաստանի դեմոկրատական  կուսակցությունը   հայտարարությամբ  հանդես  չի  եկել, քանի որ  ուզում է  հասկանալ, թե  արդյոք  Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա  հաստատել, որ  ընտրված  նախագահ է, իսկ դա  կլինի  պաշտոնական  հայտարարությունից  հետո”,-  “  Տեսակետ “ ակումբում  հայտարարեց Հայաստանի դեմոկրատական  կուսակցության  նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ընտրություններն ու  հետընտրական  զարգացումները Ա.Սարգսյանը  որակում է որպես “անդարդ իշխանություններ’’, ‘’ ձայներ  հավաքած թեկնածու առանց բարաթի” և “ բա որ ասում էինք “:

“  Իշխանությունները  էյֆորայի  մեջ էին,  շատ էին ուզում  ցույց  տալ, որ  ընտրություններն  ընթացան մրցակցային  պայքարում: Ժողովուրդը  տեսավ, որ  նախկին  բիրտ ուժը  չկա  և  մասնակցեց  ընտրություններին: Սական  չար  կատակով  կառավարությունը որոշեց  նեղացնել  տաքսիստներին  և  ատամնաբույժներին,  նրանք բարկացան ու  իրենց  բարկությունը  արտահայտեցին  ընտրություններում: Գուցե սա  մանրուք  թվա,  սակայն  մանուրքներ  չեն  լինում, արդյունքում  մարդիկ  նեղացան  նաև  քիչ  ընտրակաշառքից “,-ասաց Ա.Գ.Սարգսյանը:

Բանախոսի  համոզմամբ  Ր.Հովհաննիսյանի “ հաղթանակած  “  քաղաքներում ակնհայտ էր ԲՀԿ-ի էլեկտորատը, ինչը  չպետք է  անտեսել: Ակնհայտ է նաև այն, որ Ր.Հովհաննիսյանը “ չի  կարողանում հավաքել առավելաչափ  ձայներն ապացուցող  բարաթը,  չի  կարողանում  ապացուցել  ընտրակեղծիքների առկայությունը, փոխարենը Ր.Հովհաննիսյանը  պատրաստվում է  ազգային  անվտանգության  վեկտորի փոփոխություն իրականացնել,  ինչը  նշանակում է  հարվածի  տակ  դնել  երկրի  անվտանգությունը: Մենք  պարտավոր ենք պաշտպանել ՌԴ-ի  հետ  ստանձած պայմանավորվածությունները“: Այնուհանդերձ, Ա.Սարգսյանը  հույս  հայտնեց, որ գուցե  իշխանությունները ցանկանան փոխել  իրավիճակը: “  Նախորդ  ընտրությունների  համեմատ այս  անգամ  իշխանությունները  շատ արխային էին: Հուսանք, որ  հաջորդ  ընտրությունները շատ ավելի  լավը  կլինեն “, -խոսքն ավարտեց Ա.Գ.Սարգսյանը:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply