Ժիրինովսկին առաջարկում է վերացնել “Հավերժական կրակ”-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 12:07

Ռուսաստանում, որպես վանդալության դեմ պայքարի միջոց,  առաջարկվել է  վերացնել Հավերժական կրակը: Նման նախաձեռնություն է արտահայտել  ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` արձագանքելով նախօրեին Աստրախանում կատարվածին:

Հայրենիքի պաշտպանի օրը, փետրվարի 23-ին, Աստրախանում  5 երիտասարդից բաղկացած խումբը հանգցրել է  խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի հավերժական կրակը:

“Ցերեկը երիտասարդությունը կգա, ծաղկեպսակ կդնի, կմաքրի հուշարձանը, իսկ գիշերը, փողոցային երիտասարդները, որոնք զբաղմունք չունեն, պարբերաբար կարող են մարել կրակը: Ուրեմն, եկեք վերացնենք դրանք, որ  խայտառակություն չլինի: Ավելի դյուրին է երիտասարդներին սադրանքի չենթարկելը”:

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply