Աֆղանստանի նախագահը ամերիկյան զորքերին կարգադրել է հեռանալ Վարդաք նահանգից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 12:26

Աֆղանսանի նախագահ Համիդ Քարզայը ամերիկյան հատուկ ուժերին երկու շաբաթ ժամանակ է տվել պատերազմական գործողությունների թատերավայր հանդիսացող աֆղանական Վարդաք նահանգը լքելու համար:

Կիրակի նախագահի խոսնակը հայտնել է, որ ամերիկյան ուժերի հետ համագործակցող աֆղան աշխատակիցների հասցեին հնչել են անմեղ մարդկանց խոշտանգելու և սպանելու մեղադրանքներ:

Որոշումը ընդունվել է Աֆղանստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացում՝ Քարզայի գլխավորությամբ:

Պաշտպանության նախարարությունը կհետևի, որպեսզի  կարգադրությունն  ամբողջությամբ իրականացվի:

NATO-ի կողմից ղեկավարվող Աֆղանստանում միջազգային անվտնագության աջակցության ուժերը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններ կատարելուց՝ հայտնելով, որ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է խոսել բարձրաստիճան կառավարական ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply