ՌԴ նախագահը հասարակական վայրերում ծխելն արգելող օրենք է ստորագրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 25, 2013 11:29
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է “Շրջակա ծխից ու ծխախոտի հետևանքներից քաղաքացիների առողջության պահպանման “ Դաշնային օրենքը:
Օրենքով արգելվում է ծխելը որոշ տարածքներում, օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է ծխախոտի գովազդումն ու հովանավորումը: Փաստաթղթի համաձայն, գնային, հարկային ու կազմակերպչական միջոցառումներ են իրականացվելու ծխախոտային ապրանքի պահանջարկը նվազեցնելու և սահամանափակելու ուղղությամբ: Օրենքով նախատեսվում է բուժօգնության միջոցառումներ իրականացնել, որոնք ուղղված են ծխախոտային կախվածությունը բուժելուն:
Դիտվել է 1381 անգամ:





Facebook
Tweet This