Ստեփանավանում միկրոավտոբուսի գազալիցքավորման ժամանակ բալոնը պայթել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2013 11:47

Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով   բուժօգնության է դիմել Վիրահայոց փողոցում գտնվող գազալցակայանի  աշխատակից,  32-ամյա  Դավիթ Սուքիասյանը:
Պարզվել է, որ նա  վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը  14.20-ի սահմաններում,  «ԳԱԶել-2213» մակնիշի միկրոավտոբուսի գազալիցքավորման ժամանակ` գազաբալոնային սարքավորման պայթյունի հետևանքով:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply