ԱՄՆ 30 նահանգներում զենքի վաճառքի դեմ ցույցեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 11:10

Կիրակի օրը ԱՄՆ 30 նահանգում` Ալյասկայից Նյու- Հեմփշիր, ցույցեր են եղել` հրազենային զենքի վաճառքի հսկողության պահանջով: Ցույցերին մասնակցել է 50 հազար մարդ: Ցուցարարները նաև “Հակազդման օր”  ակցիա են կազմակերպել:

Մարտի կեսին անց է կացվելու “միլիոնավորների երթ դեպի Վաշինգտոն”, որը կառավարությանը կմատնանշի  տվյալ խնդրի լրջությունը: Ժողովրդի համար վերջին կաթիլը 20-ամյա Ադամ Լանզայի  իրագործած զանգվածային սպանդն էր, որին, ի դեպ, հանգիստ չէին տալիս նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի “դափնիները”: Լանզայի ձեռքով սպանվեց 20 երեխա և 6 մեծահասակ:

Ամսվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում սկսվել են հրազենային զենքի շրջանառության վերահսկման խստացման վերաբերյալ լսումները: Սենատոր-դեմոկրատների խումբը ներկայացրել է մի օրինագիծ, որով արգելվում է  գրոհային զենքերի ու  մեծացրած պահունակներով կիսաավտոմատների վաճառքը, նաև  ենթադրվում է նման զենքերի ռեեստրի ստեղծում:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply