Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել էր Թուրքիա Patriot-ներին այցելելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 11:16
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հրավերով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել էր Թուրքիա և այցելել Քահրամանմարաշում (Մարաշ) Patriot հթիռային համալիրների համար գտնվող գերմանացի զինվորներին, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Անգելա Մերկելին Մարաշում դիմավորել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Հիշեցնենք, որ Անկարան 2012 թ. նոյեմբերի կեսերին դիմել էր ՆԱՏՕ`խնդրելով տրամադրել Patriot հրթիռային համալիրներ`Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու համար: Թուրքիային Patriot-ներ տրամադրել համաձայնեցին ԱՄՆ-ն, Նիդերլանդները և Գրեմանիան՝ երկուական հրթիռ յուրաքանչյուր երկրից։






Facebook
Tweet This
Email This Post
