Կուբան կկառավարի Ռաուլ Կաստրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 10:45

Առաջիկա հինգ տարում Կուբան կկառավարի  Պետխորհրդի գործող ներկայացուցիչ Ռաուլ Կաստրոն:

2008-ին նա գլխավորել է Պետխորհուրդը: Երբ Ֆիդել Կաստրոն հիվանդացավ, նրա տեղը զբաղեցրեց եղբայրը` 81-ամյա Ռաուլը: Շուտով Ռաուլի հրամանով  Կուբայում կարգելվի պետծառայողներին, այդ թվում` նախագահին, նույն պաշտոնում երկարաժամկետ ծառայել: Նա հայտարարել է, որ երրորդ ժամկետ գնալ չի պատրաստվում:

Կուբայի առաջին փոխնախագահ է ընտրվել կրթության նախկին նախարար Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը: Դիտորդները կարծում են, որ 53-ամյա նախկին ինժեները  կդառնա Ռաուլ Կաստրոյին փոխարինողը: Նա բարձրաստիճան պաշտոնյաներից միակն է, որը չի մասնակցել Կուբայի 1959-ի հեղափոխությանը:

Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան փետրվարի 3-ին: Ազգային ասամբլեայի բաց նստաշրջանում ելույթ ունեցավ անձամբ Ֆիդել Կաստրոն:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply