Պեկինը լապտերների տոնից հետո պատվել է թունավոր մշուշամպով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 10:28

Պեկինում լապտերների տոնն էկոլոգիական աղետի է վերածվել: Բնակչները խեղդվում են թունավոր մշուշամպից: Մեծ քանակությամբ հրավառ նյութերի կիրառումը հանգեցրել է  թունավոր միկրոնյութերի կուտակման: Բացի այդ, ԿԺՀ-ում  առանց քամու եղանակ է:

ԱՀԿ-ի տվյալներով,  անվտանգության ամենօրյա նորմ է համարվում օդի մեջ 1 քմ-ի վրա 25 մկգ մանր մասնիկների պարունակությունը, իսկ Պեկինում այդ ցուցիչը հասնում է 260 մկգ` մեկ քմ վրա:

Թունավոր նյութերը շնչուղիներով կարող են թոքերի ու արյունատար համակարգի անոթների բորբոքման և զարկերակային անանցանելիության պատճառ դառնալ:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply