ԿԳՆ. Բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 10:25
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 0930-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են:Բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
