Կիպրոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Անաստասիադիսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2013 9:42

Կիպրոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ԴԻՍԻ աջ ցենտրիստական (DISY, “Democratic Rally”) կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը: Առաջին անգամ պետության ողջ պատմության մեջ քաղաքական գործիչը հավաքել է  ընտրազանգվածի 57,8%-ի ձայնը: Անաստասիադիսն առաջին փուլում հավաքել էր 45,3% ձայն: Նա հանդես է գալիս ԵՄ-ի և ԱՄՀ-ի` Նիկոսիային վարկ հատկացնելու վերաբերյալ արագ համաձայնության հասնելու օգտին: Բոլորովին վերջերս Կիպրոսի առջև բյուջետային  դժվարություններ էին ծառացել, որից հետո դեֆոլտի հավանականության հարցն էր բարձրացել: Կղզի-պետությանն օգնության հասավ Ռուսաստանը`  վարկ տրամադրելով և հետաձգելով տրամադրված տրանշերից մեկի վճարումը:

Դիտվել է 2116 անգամ:
Print Friendly

Leave a Reply