Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ զինված ուժերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 21:27

Շաբաթ օրը հյուսիսային Կորեան իր առարկությունն է հայտնել Միացյալ նահանգների մասնակցությանը հարավային Կորեայի հետ համատեղ ամենամյա ռազմավարժանքներին:
Հայտարարության մեջ ասվում էր, որ մեծ ավերումներ կլինեն, եթե այս վտանգավոր ժամանակաշրջանում ԱՄՆ-ը, անխոհեմաբար մասնակցելով միացյալ ռազմական վարժանքներին, ագրեսիվ պայքար բորբոքի:
Ամեն դեպքում այս նախազգուշական հրապարակման տակ կարելի է տեսնել երկու շաբաթ առաջ հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային հրթիռի փորձարկման հետքերը:
Վերջին միջուկային հրթիռի փորձարկումը թվով երրորդն էր Փհենյանի պատմության մեջ և առաջինը Կիմ Յոնգ Յունի իշխանության օրոք:
Հրթիռի փորձարկումը հանգեցրեց համաշխարհային դժգոհության ալիքի բարձրացման՝ ներառյալ Պեկինի կողմից, և Փհենյանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման:
Ըստ հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալության՝ հայտարարությունը արվել էր անգլերեն, հեռախոսի միջոցով:
Հայտարարության մեջ նաև քննադատվում էր հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:
Ըստ Միացյալ նահանգների և հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաների համատեղ հայտարարության՝ Միավորված ազգերի կազմակերպաության ռազմական խորհուրդը Փհենյանին տեղեկացրել էր կայանալիք ռազմավարժանքների մասին:
Խորհուրդը հյուսիսային Կորեային հայտնել էր նաև, որ ռազմավարժանքները հյուսիսային Կորեայի հետ որևէ առնչություն չունեն:
Ավելի քան 10,000 ԱՄՆ զինվորներ կմասնակցեն մարտի 1-ից ապրիլի 30-ը կայանալիք ռազմավարժանքին: Իսկ մարտի 1-21-ը կկայանա հարավային Կորեայից 10,000 և ԱՄՆ-ից 3,500 զինվորների մասնակցությամբ համատեղ զորավարժանք:
ԱՄՆ – հարավային Կորեա համատեղ ռազմավարժանքին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի զորքերը և չեզոք վերահսկողներ:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply