Մեկ մարդ Է զոհվել, հարյուրը՝ վիրավորվել ….

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2010 12:13

Մեկ մարդ Է զոհվել, հարյուրը՝ վիրավորվել Մեքսիկայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով

Մեկ մարդ Է զոհվել, հարյուրը՝ վիրավորվել կիրակի երեկոյան Մեքսիկայի հյուսիսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Մի շարք բնակավայրերում ընդհատվել Է Էլեկտրականության եւ ջրի մատակարարումը, խախտվել Է հեռախոսակապը: Ստորգետնյա ցնցումները վնասել են ԱՄՆի հետ սահմանի մերձակայքում Տիխուանա եւ Մեխիկալի քաղաքները միացնող ավտոմայրուղին: Լուրջ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Երկրաշարժի օջախը գտնվում Էր Տիխուանայից 173 կիլոմետր հարավարեւելք ընկած շրջանում՝ 32 կիլոմետր խորության վրա: Ցնցումների ուժգնությունը կազմել Է 7,2 բալ: Երկրաշարժին հաջորդել են մի քանի կրկնական ցնցումներ, որոնցից առավել ուժգինը հասել Է 5,4 մագնիտուդի: Ներկայում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները ուսումնասիրում են տարերքի հարվածից տուժած շրջանները՝ պարզելու դրա հետեւանքները:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply