Քեյթ Միդլթոնի ընտանիքի մութ գաղտնիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 20:06

Թուրքական «Hürriyet»-ը, վկայակոչելով անգլիական «Daily Mail» թերթից Դեյվիդ Ջոնսի պատրաստած հոդվածը, հետաքրքիր մանրամասներ է հաղորդում արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի մասին: Պարզվում է՝ Քեյթի ընտանիքը Մեքսիկայի գետոներում ապրող աշխատավորներին երկար ժամեր շարունակ աշխատեցնում են շատ ցածր աշխատավարձի դիմաց: Լրագրողը լուսանկարել է վատ պայմաններում ապրող ընտանիքներին:
Քեյթի մայրը՝ Քերոլ Միդլթոնը, 1981 թվականին հղիանալով թողնում է անգլիական ավիաուղիներում իր աշխատանքը և հիմնում երեկույթների զարդարանքերի վաճառքի «Party Pieces» ընկերությունը: Այն մեծ հաջողութամբ է աշխատում և այսօր մոտ 30 միլիոն սթերլինգի հասնող արժեք ունի: Սակայն լրագրողը բացահայտել է, որ այս հարստության հետևում շատ մութ կողմեր են թաքնված:
Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող Տիխուանա քաղաքում ապրող Մոնիկա Վիլեգասը Միդլթոն ընտանիքի շահագործման զոհը դարձածներից մեկն է: Նա պատմել է, որ շաբաթվա յոթ օրերին, օրական տասը ժամ են աշխատում՝ մեկ ժամի համար ստանալով ընդամենը տասը ցենտ: Կնոջ հինգ տարեկան դուստրն ու 18-ամյա որդին օգնում են իրենց մորը շաբաթական պլանը կատարելու համար: Կինը բողոքել է՝ ասելով, որ իրենք ստրուկների պես են ապրում և լրագրողից խնդրել է, որ վերջինս խոսի Անգլիայի արքայազնի հետ իրենց օգնելու համար:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply