Վենեսուելան աղոթում է Չավեսի առողջացման համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 23, 2013 20:08
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հարյուրավոր մարդիկ մոմերը ձեռքներին փողոց են դուրս եկել, որպեսզի աղոթեն երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջության համար:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ մարդիկ, հավաքվելով նախագահական պալատի առաջ, երգել են ազգային հիմնը՝ կրկնելով բառերը սկավառակի վրա ձայնագրված Չավեսի ձայնի հետևից: Նախաձեռնության մասնակիցներից մեկը ասել է, որ ամեն օր աղոթում է Չավեսի առողջացման համար, և որ նա անկրկնելի մարդ է:
Երկուշաբթի օրը Չավեսը հայրենիք վերադարձավ Կուբայից, որտեղ նա բուժման բարդ կուրս է անցել:






Facebook
Tweet This
Email This Post
