Պապ Բենեդիկտոսի նախկին Վոլկսվագեն Գոլֆ մեքենան վաճառքի է հանվել 100.000 ֆունտ ստեռլինգով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 19:53

Յոզեֆ Ռացտինգերը 2005թ-ին դառնալով կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ հնարավոր է, որ երկար էր սպասել զրահապատ պապմոբիլով շրջելուն:
Այդ իսկ պատճառով նա վաճառել է 1999թ-ին ձեռք բերած իր Ֆոլկսվագեն Գոլֆ մոդելի մեքենան:
Այժմ սպասվում է, որ պապի նախկին մեքենան իր նախկին տիրոջ շնորհիվ eBay-ում կվերավաճառվի 100.000 ֆունտ ստեռլինգով:
Պապի մեքենան գնած 21-ամյա գերմանացին ապշած էր՝ հետագայում իմանալով, թե ում մեքենան է գնել:
Այնուհետև երիտասարդը 2005թ-ին մեքենան վերավաճառել էր 127,000 ֆունտ ստեռլինգով:
Մեքենայի գնորդ հանդիսացած օնլայն խաղատուն GoldenPalace.com-ը, հաշվի առնելով պապի հրաժարականը, այժմ որոշել է ինքը ևս վաճառել մեքենան:
2005թ-ից ի վեր չվարված մեքենան ներկայումս ցուցադրված է Լոնդոնում և սպասվում է, որ այն գնորդների մեծ քանակություն կունենա:
Կայքի ներկայացուցիչը հույս ունի, որ մեքենան հնարավոր կլինի վաճառել 127,000 ֆունտ ստեռլինգից ավել գումարով, ինչը կայքը մտադիր է նվիրաբերել Habitat for Humanity-ի ընկերությանը:
«Մենք հավատացած ենք, որ ձերդ պայծառափայլությունը գոհ կլինի՝ իմանալով, որ իր մեքենայից ստացված գումարը օգտագործվել է կարիքավորներին օգնելու համար» ասել է նա:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply