«Նման հարց չի քննարկվել». ԲՀԿ մամլո խոսնակը պարզաբանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 16:28

ԲՀԿ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխնայանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ԱԺ ԲՀԿ-ում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Վ. Բաբայանին  էթիկայի հանձնաժողովի կազմից հետ կանչելու որոշում է ընդունվել:

“Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ: Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը:

Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել, և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ”:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply