Տասնամյակներ տևող բնության աղտոտումը Չինաստանում քաղցկեղի «համաճարակ» պատճառ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 16:12

Երեկ Չինաստանի կառավարությունը առաջին անգամ ընդունեց, որ տասնամյակներ տևող օդի անխոհեմ աղտոտումից երկրում սկսվել է քաղցկեղի «համաճարակ»:

Երկրի բնապահպանության նախարարն ընդունել է, որ 30 տարիների գլխապտույտ տնտեսական բումը և թույլ օրենսդրությունը բազմաթիվ բնական աղետների պատճառ են հանդիսացել, ինչպես նաև հանգեցրել են քաղցկեղից մահացությունների դեպքերի աճի:

Գյուղական համայնքներում գործարանների մեծ քանակությանբ թունավոր արտանետումները թունավորում են հողը, վերգետնյա ջրերը, ինչպես նաև միլիոնավոր մարդկանցով բնակեցված հարյուրավոր գյուղերի օդը:

Երկրի գլխավոր քաղաքները՝ այդ թվում նաև Պեկինը, նույնպես մեծապես տուժել են թունավոր ծխից: Քաղաքում պարբերաբար արտակարգ իրավիճակ է հայտարարվում, իսկ բնակիչներին հորդորում են մնալ տանը:

Ներկայումս չինացիների չորսից մեկը մահանում է քաղցքեղից: Երկրում վերջին 30 տարիների ընթացքում քաղցքեղի հետևանքով մահացությունները աճել են 80 տոկոսով:

Չինաստանի գաղտնապահ կոմունիստական կառավարությունը երկար տարիներ թաքցնում էր աղտոտվածության մակարդակի իրական թվերը՝ դրանով իսկ ճնշելով բազմաթիվ համայնքներ մահվան թակարդի վերածած վտանգավոր գործարանների դեմ բողոքները:

Չինասատանի ակտիվ բնապահպաններից մեկը նշել է, որ խնդրի ընդունումը արդեն իսկ մեծ առաջընթաց է:

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply