«Խոսքի եւ գործի տարբերության մասին թող ինքն անձամբ մտածի». Րաֆֆի Հովհաննիսյանը` Տեր-Պետրոսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 16:07

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Ես համաձայն եմ, ինքը ճիշտ էասում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե համաձա՞յն Տեր Պետրոսյանի պնդմանը, թե ժողովուրդը Ազատության հրապարակում իր բողոքն է արտահայտում, իսկ ինքը ոչինչ չի անում, միայն խոսում է,-Ինքը ճիշտ է, ժողովուրդն արդարություն է պահանջում, ինչ վերաբերում է  խոսքի եւ գործի տարբերությանը, դրա մասին թող ինքն անձամբ մտածի: Ես գործում եմ ժողովրդի հետ, բայց մի բանում նա ճիշտ է, սա ժողովրդի պայքարն է, ոչ թե իմ անձնական պայքարը»:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 18-ին, ՀՀՇ համագումարում, գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, նաեւ պատասխանելով հարցին, թե միանալո՞ւ է Ազատության հրապարակի ակցիաներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Ես միշտ գործի հետեւից գնացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արել է, եկել է հարթակը, հասկանո՞ւմ եք, ժողովուրդը եկել է հրապարակ` իր բողոքն արտահայտելու, այդ բողոքատերերը դեռ գործ չեն արել, առայժմ միայն խոսում են: Երբ որ գործ կանի, այն ժամանակ էլ կգնահատենք, եթե համարենք, որ պետք է միանալ, կմիանանք»:

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply