Դավիթ Նալբանդյանը կխաղա Ակապուլկոյում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2013 16:02

Փետրվարի 25-ից  մինչև մարտի 2-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում կկայանա  թենիսի միջազգային մրցաշար, որում ուժերը կչափի արգենտինահայ  Դավիթ Նալբանդյանը: Պայքարի ոլորտ կներգրավվեն  նաև Դավիթ Ֆերերը, Ռաֆայել Նադալը, Նիկոլաս Ալմագրոն, Ֆերնանդո Վերդասկոն (բոլորն էլ` Իսպանիա), Խուան Մոնակոն (Արգենտինա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա) և ուրիշներ: Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը  1 միլիոն 212 հազար դոլար է:

«Այս տարի  որոշել եմ վերանայել մրցաշարերի իմ մասնակցության ծրագիրը: Մտադիր եմ խաղալ միայն այն մրցածարերում, որոնք ինձ դուր են գալիս: Ինձ համար կարևորը լավ ինքնազգացողությունն է և խաղից հաճույք ստանալը: Վարկանիշային աղյուսակում բարձր տեղեր զբաղեցնելն իմ առաջնային նպատակը չէ»,- ասել է Նալբանդյանը:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply